Դեպի Գյումրի

Մենք մեր սիրելի ընկեր Իվետայի և ընկեր Աննայի հետ ճամփորդելու ենք դեպի Գյումրի։ Ես եղել եմ Գյումրիում ընկերներիս հետ և իմ ընտանիքի հետ։ Մենք ճամփորդելու ենք՝ Մհեր Մկրտչյանի թանգարան, Յոթ Վերք եկեղեցի, Պլպլան ժամ, Գյումրու քաղաքային զբոսայգի, Ձիթողցոնց տուն-թանգարան և Հայֆիլմի հետքերով գյումրվա քայլք վայրերում։ Իմ տպավորությունները Գյումրի գնալուց հիանալի են, իսկ երբ ես գտնվում եմ Գյումրում չեմ կարողանում չհիանալ այնտեղի գեղեցիկ բնությունով և հիանալի տեսարանով։ Մի փոքր պատմեմ Գյումրու մասին։ Մինչև իր ներկայիս անվանումը ստանալը Գյումրին կոչվել է Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական: Գյումրու մասին ամենահին հիշատակությանը հանդիպում ենք Քսենոֆոնի «Անաբասիս» ստեղծագործության մեջ: Նա անցնելով Շիրակի դաշտավայրով, տեսել է, որ մարդիկ կավից մեծ կարասների մեջ ինչ-որ բան են պահում. դա պաղ ջուր է եղել, վրան էլ՝ գարի: Գյումրիում է հիմնվել առաջին հայկական թատրոնը և ցուցադրվել առաջին օպերան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով