«Ուսումնական գարուն 2024» 

Ժամկետը՝ մարտի 25-31

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների սովորողներ

Նպատակը՝ բարձրացնել ընթերցանության մակարդակը

Խնդիրները՝

  • գովազդել սովորողների սիրելի գրքերը՝ տարածել, ստեղծել ռադիոնյութեր, տեսանյութեր, պատումներ
  • ստեղծել տվյալ գրքի բառարանը
  • կազմել սեփական ընթերցանության ցանկը
  • կիսվել կարդացած գրքերի խորհուրդներով

Աշխատանքային ուղղությունները, բովանդակությունը՝

Սիրելի՛ սովորող, ընտրի՛ր ցանկից, կարդա՛ (եթե ունես ընտրած գիրք, որը կարդում ես, կարող ես շարունակել կարդալ):

Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնում կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս  անպայման նշի՛ր  բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը):
    Գրքի վերնագիրը՝ Արկածասեր քառյակը․ Թռչկանի ջրվեժն ու գույնզգույն քարը։ Այս գրքի հեղինակն է Կարինա Վիվի Նաջարյան։
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
    Ինձ համար դուր եկած ամենահետաքրքիր հատվածը՝ Միևնույն վայրկյանին արևի շողերը դիպան կախարդական քարերին, ու մի հզոր պայթյուն տեղի ունեցավ, որն ուղեկցվեց օդում փայլերով ու ծիածանի բոլոր գույներով: Հինգ կախարդական քարերը միաձուլվեցին ու դարձան մեկ մեծ քար, որն ուներ ծիածանի բոլոր գույները միաժամանակ:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
    Գրքի հերոսներն են՝ Անին, Շաքեն, Դավիթն ու Արամը։
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
    Իմ կարծիքով շատ հիանալի, հետաքրքիր, սովորեցնող, արկածային գիրք է։
  • Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով:
  • Ընտրի՛ր իմ առաջարկած կամ քո ցանկությամբ ընտրված գրքերի հիման վրա նկարահանված մուլտֆիլմերից կամ ֆիլմերից մեկը, դիտի՛ր, ներկայացրո՛ւ տեսանյութի կամ ռադիոնյութի միջոցով։
    Ցավոք սրտին իմ ընտրած գրքի հիմվան վրա ոչ մի մուտֆիմ կամ ֆիլմ նկարահանված չէ։

Իհարկե, չմոռանաս աշխատանքդ ներկայացնել բլոգումդ։

Առաջարկում եմ կարդալ․

Ջաննի Ռոդարի

«Երկնագույն նետի ճանապարհորդությունը»

«Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում»

«Անտեսանելի Տոնինոյի արկածները»

Աստրիդ Լինդգրեն

«Երեք վիպակ Մանչուկի եւ Կառլսոնի մասին»

«Երկարագուլպա Պիպին»

«Էմիլը Լյոնեբերգայից»

Էրիխ Ռասպե

«Բարոն Մյունխհաուզենի արկածները»

Մարկ Տվեն

«Թոմ Սոյերի արկածները»

Կարլո Կոլլոդի

«Պինոքիոյի արկածները»

Հ. Թումանյան

  «Սասունցի Դավիթը»

«​​Գելը»

Ուսումնական Աշուն 2023

Աշնանային արձակուրդների ժամանակ ես կարդացել եմ «Եգիպտագիտություն» գիրքը։ Այնտեղ մեզ պատմում է բուրգերի մասին։ Քսեոփսի մեծ բուրգը կառուցվել է մ․թ․ա 2680թ․, որի բարձրությունը՝ 146,5մ է։ Կառուցվել է կրաքարից, պատերը գրանիտից, իսկ արտաքին երեսապատումը՝ Տուրայի սպիտակ կրաքարից։ Քեփրինի բուրգը կառուցվել է մ․թ․ա․ 2490թ․, որի բարձրությունը՝ 65մ։ Միքերենի բուրգը կառուցվել է մ․թ․ա 2520թ․, որի բարձրությունը 143,5մ։ Կարաչարկեմ ընկերներիս

Ուսումնական աշուն

Աշնանային արձակուրդին ես կարդում եմ <<Արևի լեռ>> գիրքը։ Այդ գրքում տեղ են գտել 45 սիրված չինական հեքիաթներ, որոնցում հաղթում են բարին, արդարությունը, գեղեցկությունը, մարդկային լավագույն այլ արժեքները։ Հեքիաթներից ինձ դուր է եկել <<Աղվեսն ու հավի միսը>> հեքիաթը։ Հեքիաթում ինձ դուր եկավ այն հատվածը, երբ աղվես հավի միսը պահել էր բարձի տակ։ Իրեն անընդհատ թվում էր, թե բարձը կոշտ է։ Միյայն առավոտյան հասկացավ, որ հավի միսն է խանգառում նրան քնել։ Այս հեքիաթի հերոսները աղվեսն ու հավը էին։ Աղվեսը շատ հիմար էր, իսկ հավը շատ խեղճ էր։ Իմ կարծիքը այս գրքին մասին շատ դրական է։ Խորհուրթ կտամ բոլորին կարդալ այս գիրքը, քանի որ այն ուսուցանում է մարդկային լավագույն արժեքների մասին։