Ճամբարային 4-րդ օրվա ամփոփում

Հունիսի մեկին ես դպրոց չէի գնացել, քանի որ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ իմ ընտանիքը ինձ համար նվեր էր արել և մենք գնացինք Սևան։

Նվիրեցին <<1000 ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ>> գիրքը։ Մեկ խոսքով մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք։

Ճամբարային 3-րդ օրվա ամփոփում

Այս օրը մենք սկսեցինք պոնցիկների գումարը հավաքելով։ Ընկեր Գայանեն գնաց պոնչիկները գնելու, իսկ մենք այդ ժամանակ երթուղայինում սպասում էինք նրան։ Իսկ երթուղայինով գնում էինք Թումոյի այգի։ Այնտեղ մնացինք 3 ժամ։ 3 ժամվա ընթացքում մենք երգեցինք, պարեցինք և խաղեր կազմակերպեցին։ Այսպես անցավ մեր ճամբարի 3-րդ օրը։

Ճամբարային 2-րդ օրվա ամփոփում

Այսօրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքից։ Հետո մենք 4-րդ դասարանցիներով մաթեմատիկայի պարապմունք ունեցանք: Այնուհետև գնացին լողալու: Քանի որ ճամբարականների հետ քննարկում-պարապմունք էինք ունեցել <<Եղանակը>> <<The weather>> թեմայով, սովորել էինք համապատասխան բառակապակցություններ, նոր բառեր։ Հետո գնացինք լուռ բակ։ Այսպես անցկացրեցինք մեր երկրորդ օրը <<Ուրախ օտար լեզու>> ճամբարում։

Ճամբարային 1-ին օրվա ամփոփում

Այսօր մեր ճամբարային առաջին օրը սկսեցինք ծանոթանալով ճամբարային գործունեությանը: Մենք բացեցինք համապատասխան վերնագրով բաժիններ: Քնարկեցինք անելիքները և իհարկե լողացինք: Հետո մենք խաղացինք <<Փչացած հեռախոս>> խաղը՝ անգլերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով: Քնարկեցինք թե ի՞նչ ճամփորդոություններ են տեղի ունենալու և երբ են լինելու։ Մեր ճամբարային 1-ին օրը անցավ շատ լավ և հետաքրքիր։