Դեպի Գյումրի

Ես ունեմ բարեկամներ Գյումրիում։ Ես երբեք չեմ եղել այնտեղ։ Լավ վերաբերմունք ունեմ Գյումրիի հանդեպ։ Ես տեղեկացված եմ, որ Գյումրիում շատ բարի և դուխով մարդիկ են։ Ես նաև իմացել եմ, որ Գյումրիում շատ մաքուր են փողոցները, այգիները և զբոսայգիները և էլի լիքը տեղեր, բայց կան քաղաքներ, որտեղ շատ կեղտոտ է բնությունը։ Ասում են, որ ով հաճախում է Գյումրի, նա վերադառնում է շատ պատմելու բաներով։ Մենք մարտի 28-30-ը գնալու ենք մեր սիրելի ընկեր Իվետայի հետ Գյումրի։ Երեխաները ովքեր, որ գնացել են ասում են, որ այնտեղ շատ լավ ժամանակ են անցկացրել։ Ինձ շատ հետաքրքրեց Ախուրյան գետի հովիտ տեղը։ Ես իմացա, որ դա շատ սիրուն ու հիանալի գետ է։ Տակը դուք կտեսնեք դրա մասին տեղեկությունները։

Ախուրյան գետի հովիտ

Ախուրյան Ախորան, Ախորեն, Ախուրա, Ախուրան, Ախուրաց գետ, Ախուրեն, Ահուր, Ահուրա, Ահուրան, Ահո ջուր, Ահու ջուր, Առփաչայ, Արևմտյան Արփաչայ, Ներքին Արևմտյան Արփաչայ, Գարեգետ, Գարու գետ, Մեծամոր[1], գետ Հայաստանի Շիրակի մարզում և Թուրքիայում, սկիզբ է առնում Աշոցքի սարահարթի Արփի լճից։ Ջրառատությամբ այն հանրապետության երրորդ գետն է, միջին ծախսը 26,9 խմ/վ (տարեկան 900 միլիոն մ³)։ Վերին հոսանքում այն անցնում է ճահճապատ ափերով, այնուհետ ընդունում է մի քանի մանր վտակներ, ապա որպես ջրառատ գետ մտնում է Շիրակի դաշտ։ Այստեղ Ախուրյանին միանում են Արագածի լանջերից սկիզբ առնող մի քանի գետակներ, որոնցից ամենամեծը Մանթաշն է։ Աղին կայարանից մի փոքր հյուսիս` Կարսագետն ընդունելուց հետո, Ախուրյանը կտրում է Արագածի արևմտյան փեշերը և խորացնելով իր հունը` քարքարոտ ափերի մեջ շարունակում է հոսել մինչև Արաքսի հետ միանալը։ Ախուրյանն ունի 186 կիլոմետր երկարություն։ Գետի ձախ ափին է Գյումրին, իսկ աջ ափին՝ Հայաստանի վաղեմի մայրաքաղաք Անին (ամբողջովին ավերված)։ Ախուրյանի ջրերն օգտագործելու համար դեռ 1922 թվականից սկսվել է Շիրակի ջրանցքի շինարարությունը, որը ղեկավարում էր անվանի ինժեներ Հ. Ա. Տեր-Աստվածատյանը։ Ջրանցքը շահագործման է հանձնվել 1925 թվականին։ Նրա գործարկումը զգալիորեն հեշտացրել է հողամասերի ոռոգումը։ Ջրանցքի բացմանը ներկա է եղել նաև նորվեգացի ականավոր գիտնական և աշխարհահռչակ բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը։

Akhurian_River_Gorge.jpg (2048×1536)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով